Մոսկվան զգուշացրել է ԱՄՆ-ին Վենեսուելայում ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ
Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Վենեսուելայում ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման՝ կապակցությամբ:
Չորեքշաբթի օրը, Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայում ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման քայլը հանդուգն է և եթե սպառնալիքն իրականացվի, Վաշինգտոնը կոշտ պատասխան կստանա:
ԱՄՆ-ն վերջերս սպառնացել է Վենեսուելայում գործող ռուսական նավթային ընկերություններին, որոնք այդ երկրում իրենց գործունեությունը շարունակելու դեպքում կենթարկվեն էմբարգոյի:
ԱՄՆ գանձապետարանը հայտարարել է, որ Վենեսուելայի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցները շրջանցելու համար բոյկոտում է ռուսական Evrofinance Mosnarbank բանկին:
Վենեսուելայի նավթային արդյունաբերության դեմ պատժամիջոցներ սահմանելով, Վաշինգտոնը արգելափակել է նաև այդ երկրի ակտիվները: