Մի ծայրահեղական մուրճով հարձակվել է Լոնդում մզկիթի առջև գտնվող աղոթարարների վրա
https://parstoday.ir/hy/news/world-i105468-Մի_ծայրահեղական_մուրճով_հարձակվել_է_Լոնդում_մզկիթի_առջև_գտնվող_աղոթարարների_վրա
Նոր Զելանդիայում ուրբաթ օրը մուսուլմանների դեմ իրականացված վայրագ ահաբեկչական հարձակումներից հետո ,Բրիտանիայում մի ծայրահեղական մուրճով հարձակվել է աղոթարարների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2019 23:27 Asia/Tehran
  • Մի ծայրահեղական մուրճով հարձակվել է Լոնդում մզկիթի առջև գտնվող աղոթարարների վրա

Նոր Զելանդիայում ուրբաթ օրը մուսուլմանների դեմ իրականացված վայրագ ահաբեկչական հարձակումներից հետո ,Բրիտանիայում մի ծայրահեղական մուրճով հարձակվել է աղոթարարների վրա:

 Նոր Զելանդիայի  Քրյասթչըրչ քաղաքում  երկու մզկիթի վրա իրականացված հարձակումներից  ժամեր անց Բրիտանիայի Լոնդոն քաղաքում  մի տղամարդ մուրճով հարձակվել է  մզկիթի առջև գտնվող աղոթարարների վրա: 

Բրիտանական Ինդիփենդենթ օրաթերթը հաղորդել է,որ երեք հակաիսլամականներ մի ավտոմեքենայի մեջ մուսուլմանների դեմ անարգալի կարգախոսներ վանկարկելով անցել են Լոնդոնի հարավում գտնվող մզկիթի առջևից և աղոթարարներին ահաբեկիչ են անվանել: Երբ աղոթարարները հետևել են այդ ավտոմեքենային, նրանցից մեկը մեքենայից դուրս է եկել և հարձակվել է նրանց վրա:

 Բրիտանիայի ոստիկանությունը հաստատել է,որ 27-ամյա մի երիտասարդ  գլխի  վնասվածք է ստացել: Ոստիկանությունը հայտարարել է,որ կասկածյալները արագ նստել են իրենց ավտոմեքենան և հեռացել են այդ վայրից: