Մի ծայրահեղական մուրճով հարձակվել է Լոնդում մզկիթի առջև գտնվող աղոթարարների վրա
Նոր Զելանդիայում ուրբաթ օրը մուսուլմանների դեմ իրականացված վայրագ ահաբեկչական հարձակումներից հետո ,Բրիտանիայում մի ծայրահեղական մուրճով հարձակվել է աղոթարարների վրա:
Նոր Զելանդիայի Քրյասթչըրչ քաղաքում երկու մզկիթի վրա իրականացված հարձակումներից ժամեր անց Բրիտանիայի Լոնդոն քաղաքում մի տղամարդ մուրճով հարձակվել է մզկիթի առջև գտնվող աղոթարարների վրա:
Բրիտանական Ինդիփենդենթ օրաթերթը հաղորդել է,որ երեք հակաիսլամականներ մի ավտոմեքենայի մեջ մուսուլմանների դեմ անարգալի կարգախոսներ վանկարկելով անցել են Լոնդոնի հարավում գտնվող մզկիթի առջևից և աղոթարարներին ահաբեկիչ են անվանել: Երբ աղոթարարները հետևել են այդ ավտոմեքենային, նրանցից մեկը մեքենայից դուրս է եկել և հարձակվել է նրանց վրա:
Բրիտանիայի ոստիկանությունը հաստատել է,որ 27-ամյա մի երիտասարդ գլխի վնասվածք է ստացել: Ոստիկանությունը հայտարարել է,որ կասկածյալները արագ նստել են իրենց ավտոմեքենան և հեռացել են այդ վայրից: