Բրիտանիայում անցկացվել է Բրեքզիթի պաշտպանների 400 կիլոմետրանոց ցույց
https://parstoday.ir/hy/news/world-i105475-Բրիտանիայում_անցկացվել_է_Բրեքզիթի_պաշտպանների_400_կիլոմետրանոց_ցույց
Բրիտանիայում Բրեքզիթի աջակիցներն իրականացրել են 400 կիլոմետրանոց ցույց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2019 04:48 Asia/Tehran
  •  Բրիտանիայում անցկացվել է Բրեքզիթի պաշտպանների 400 կիլոմետրանոց ցույց

Բրիտանիայում Բրեքզիթի աջակիցներն իրականացրել են 400 կիլոմետրանոց ցույց:

Երկու շաբաթ անց, Բրիտանիան պեըտք է պաշտոնապես լքի ԵՄ-ն: Դա այն դեպքում, երբ այդ երկրի խորհրդարանն անցած շաբաթ քվեարկեց հօգուտ բրեքզիթի հետաձգման: Իսկ շաբաթ օրը, Լոնդոնից 430 կմ հեռավորության վրա գտնվող Սանդերլենդ քաղաքում, տեղի ունեցավ ցույց, բրեքզիթի կողմնակիցների մասնակցությամբ: Ցույցի կազմակերպիչները շարժվել են դեպի Լոնդոն: Աս ցույցը ղեկավարում էր Բրիտանիայի Անկախության կուսակցության ղեկավար  Նեյջլ Ֆարաժը, ով ղեկավարում է Էքզիթ ակցիան: Պետք է ասել, որ 3 տարի առաջ, Ֆարաժը մեծ դերակատարություն ունեցավ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրահավաքի ժամանակ:

Փորձագետների կարծիքով, այս ցույցը նաև բողոք էր ընդդեմ բրեքզիթի տնօրինման ու կառավարման: