Պորոշենկո. Ես Ղրիմը կվերադարձնեմ Ուկրաինային
Ուկրաինայի նախագահը խոստացել է, որ եթե հաղթի առաջիկա նախագահական ընտրություններում, քայլեր կձեռնարկի՝ Ղրիմի թերակղզին Ուկրաինային վերադարձնելու համար:
Ուկրաինայի սոցիալական հետազոտությունների եւ մարքեթինգի կենտրոնի (SOCIS) անցկացրած սոցհարցման համաձայն, Պետրո Պորոշենկոն մարտի 31-ի նախագահական ընտրություններում կշահի ձայների միայն 20% տոկոսը:
Կիրակի օրը, Պորոշենկոն իր Facebook- ի էջում գրել է, որ Ուկրաինան երբեք չի ցանկանա գործարք կնքել կամ սակարկել, իսկ Ղրիմի թերակղզին վերադառնալու է Ուկրաինային:
Ղրիմի թերակղզին Ուկրաինայից բաժանումը եւ 2014 թ.-ին անցկացված հանրաքվեյի արդյունքում դրա կցումը Ռուսաստանին, հանգեցրին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարվածության:
ԱՄՆ-ը եւ Արեւմուտքն աջակցելով Ուկրաինայի արեւմտյան կողմնորոշում ունեցող կառավարությանը, պատժամիջոցներ են կիրառել Ղրիմի իշխանությունների եւ տարածաշրջանում գործող ընկերությունների վրա: