Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին Վենեսուելայում ռազմական միջամտության վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i105613-Ռուսաստանը_զգուշացրել_է_ԱՄՆ_ին_Վենեսուելայում_ռազմական_միջամտության_վերաբերյալ
ՌԴ փոխարտգործնախարարը զգուշացրել է ԱՄՆ-ին, եթե Վենեսուելայում որեւէ ռազմական միջամտություն տեղի ունենա Մոսկվան կպաշտպանի իր շահերն այդ երկրում
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2019 12:48 Asia/Tehran
  • Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին Վենեսուելայում ռազմական միջամտության վերաբերյալ

ՌԴ փոխարտգործնախարարը զգուշացրել է ԱՄՆ-ին, եթե Վենեսուելայում որեւէ ռազմական միջամտություն տեղի ունենա Մոսկվան կպաշտպանի իր շահերն այդ երկրում

Reuters- ի փոխանցմամբ, Վենեսուելայի հարցերով ԱՄՆ-ի ներկայացուցչի հետ ունեցած հանդիպումից հետո նշելով Վենեսուելայի հարցով Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշման միջեւ առկա հիմնարար տարբերությունները, Սերգեյ Ռյաբկովը զգուշացրել է Վենեսուելայում ռազմական տարբերակի մասին ԱՄՆ-ի կողմից արված հայտարարության վերաբերյալ:

Ռյաբկովը նշել է, որ ՌԴ կառավարությունը դեմ է  ԱՄՆ-ի կողմից Վենեսուելային մարդասիրական օգնություն տրամադրելու պատրվակով այդ երկրի ներքին հարցերին միջամտության իրականացնելուն եւ պնդում է, որ ցանկացած աջակցություն պետք է կատարվի ՄԱԿ-ի հետ համագործակցության միջոցով:

Ռուսաստանի փոխարտգործնախարարը նաեւ ասել է, որ պետք է պահպանել Ռուսաստանի շահերը Վենեսուելայում, եւ Մոսկվան ավելի շատ մտահոգված է Վենեսուելայի դեմ ԱՄՆ պատժամիջոցներով: