Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին Վենեսուելայում ռազմական միջամտության վերաբերյալ
ՌԴ փոխարտգործնախարարը զգուշացրել է ԱՄՆ-ին, եթե Վենեսուելայում որեւէ ռազմական միջամտություն տեղի ունենա Մոսկվան կպաշտպանի իր շահերն այդ երկրում
Reuters- ի փոխանցմամբ, Վենեսուելայի հարցերով ԱՄՆ-ի ներկայացուցչի հետ ունեցած հանդիպումից հետո նշելով Վենեսուելայի հարցով Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշման միջեւ առկա հիմնարար տարբերությունները, Սերգեյ Ռյաբկովը զգուշացրել է Վենեսուելայում ռազմական տարբերակի մասին ԱՄՆ-ի կողմից արված հայտարարության վերաբերյալ:
Ռյաբկովը նշել է, որ ՌԴ կառավարությունը դեմ է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելային մարդասիրական օգնություն տրամադրելու պատրվակով այդ երկրի ներքին հարցերին միջամտության իրականացնելուն եւ պնդում է, որ ցանկացած աջակցություն պետք է կատարվի ՄԱԿ-ի հետ համագործակցության միջոցով:
Ռուսաստանի փոխարտգործնախարարը նաեւ ասել է, որ պետք է պահպանել Ռուսաստանի շահերը Վենեսուելայում, եւ Մոսկվան ավելի շատ մտահոգված է Վենեսուելայի դեմ ԱՄՆ պատժամիջոցներով: