Վենեսուելա. Մարդկության ապագան վտանգված է Թրամփի եւ Փենսի պատճառով
https://parstoday.ir/hy/news/world-i105689-Վենեսուելա._Մարդկության_ապագան_վտանգված_է_Թրամփի_եւ_Փենսի_պատճառով
Վենեսուելայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է ԱՄՆ նախագահի եւ փոխնախագահի`իշխանությունից հեռանալու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2019 14:38 Asia/Tehran
  • Վենեսուելա. Մարդկության ապագան վտանգված է Թրամփի եւ Փենսի պատճառով

Վենեսուելայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է ԱՄՆ նախագահի եւ փոխնախագահի`իշխանությունից հեռանալու անհրաժեշտությունը:

Sputnik լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արիզան պատասխանելով  Վենեսուելայի իշխանությունների դեմ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենի հայտարարությանն, ասել է, որ մարդկության ապագան պաշտպանելու  համար ԱՄՆ նախագահ  Դոնալդ Թրամփը եւ նրա տեղակալը պետք է հեռանան պաշտոնից:

Շարունակելով միջամտությունը Վենեսուելայի ներքին գործերին, վերջերս Մայք Փենսն ամերիկյան ամսագրում հրապարակված հոդվածում հայտարարել էր, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն պետք է «իշխանությունից հեռանա Վենեսուելայի ապագայի համար»:

Արիզան իTwitter- ում գրել էր. «Անմիջական եւ հրատապ: Դոնալդ Թրամփը եւ Մայք Փենը պետք է հեռանան իշխանությունից»: