Վիեննայում բողոքի ակցիաներ են անցկացվել ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեմ
Ավստրիայի մի շարք քաղաքացիներ, հավաքելով Վիեննայում َԱՄՆ-ի դեսպանատան առջեւ, բողոքել են Սիոնիստական ռեժիմին աջակցելու ԱՄՆ-ի քաղաքականության դեմ:
Վիեննայում ԱՄՆ-ի դեսպանատան առջեւ հավաքված ցուցարարները շեշտել են, որ անհրաժեշտ է դադարեցնել զենքի վաճառքը Սիոնիստական ռեժիմին եւ վերջ տալ ռեժիմի օկուպանտ քաղաքականությանը ցուցաբերվող աջակցությանը:
Ցույցի մասնակիցները Պաղեստինի դրոշը կրելուց բացի, պաստառների վրա գրել են, «Պետք է վերջ տալ Իսրայելի ռեժիմի օկուպացիոն, ռասիստական եւ խտրականության քաղաքականությանը»:
Դարի գործարքը ԱՄՆ կառավարության նոր ծրագիրն է, որի նպատակն է խախտել Պաղեստինի ժողովրդի իրավունքները: Այս նախագծի նպատակն է Հորդանան գետի արևմտյան ափի 90 տոկոս տարածության վրա Պաղեստինյան պետություն ստեղծել, որի մայրաքաղաքը լինելու է արևելյան Ղոդսը և որում չեն ընդգրկվելու սրբավայրերը»::