Մադուրոն ընդգծել է Վենեսուելայի եւ Ռուսաստանի հարաբերությունների ուժեղացման անհրաժեշտությունը
Վենեսուելայի նախագահը նշել է, որ Կարակասի եւ Մոսկվայի միջեւ համագործակցությունը շահավետ է երկու կողմերի համար, եւ երկու երկրների հարաբերությունները ժամանակի ընթացքում կբարելավվեն:
Ռուսաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է, որ ապրիլին տեղի կունենա միջազգային խմբի աշխատանքային հանդիպում Կարակասի եւ Մոսկվայի միջեւ՝ տարբեր ոլորտներում համագործակցության մասին՝ 20 համաձայնագրերի ստորագրությամբ:
Նշելով, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները վերջին 20 տարիների ընթացքում ամրապնդվել են, Վենեսուելայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կողմից Վենեսուելային տրամադրված մարդասիրական օգնության համար:
Նիկոլաս Մադուրոն ընդգծել է, որ վերջերս մարդասիրական բեռը ուղարկվել է Վենեսուելա եւ շուտով սպասվում է դեղորայքի լրացուցիչ օգնությունը:
Ավելի վաղ, Մադուրոն ասել էր, որ Վենեսուելան պետք է ստանա շուրջ 300 տոննա մարդասիրական օգնություն, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից ուղարկված դեղամիջոցներ: