Վենեսուելան, իր պաշտպանության նպատակով, պատրաստության է բերել S-300 հակահրթիռային կայանները
Ռուսական մի թերթի հրապարակած հոդվածում նշված է, որ Վենեսուեալան, պաշտպանվելու համար , պատրաստվածության է բերում S-300 հակահրթիռային կայանները:
Չորեքշաբթի օրը, «Մոսկովսկիյ Կոմսոմոլեց» թերթում հրապարակված հոդվածում նշվում է, որ Image Sat International գործակալությունը հրապարակել է արբանյակային պատկերներ, որտեղ երևում է , որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի ծայրամասում իրականացվում են S-300 հակահրթիռային կայանների տեղադրման աշխատանքները՝ այդ երկրի երկիքն ու տարածքը պաշտպանելու նպատակով:
Վենեսուելայի կառավարությունը մտահոգված է այդ երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին աջակցող ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ռազմական միջամտության հավանականությամբ:
Թերթը գրել է, որ Ռուսաստանը Վենեսուելային տրամադրել է երկու կործանիչ և նպատակ ունի երկու երկրների միջև ստորագրված ռազմական պայմանագրի շրջանակներում, նաև ռազմական ուժ գործուղել այդ երկիր:
Կիրակի օրը, երկու ռուսական ինքնաթիռներ, 35 տոննա հումանիտար օգնության բեռնվածքով և 99 զորայինների ուղեկցությամբ ժամանել են Վենեսուելա: