Մեքսիկայի դեմ ուղղված՝ Թրամփի թուիթերյան նոր գրառումը
https://parstoday.ir/hy/news/world-i105853-Մեքսիկայի_դեմ_ուղղված_Թրամփի_թուիթերյան_նոր_գրառումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առանձին թուիթերյան գրառումներում հերթական անգամ բացասական է արտահայտվել Մեքսիկայի, լրատվամիջոցների ու դեմոկրատ կոնգրեսականների հասցեին:
(last modified 2025-09-20T15:49:32+00:00 )
Մարտ 28, 2019 18:43 Asia/Tehran
  • Մեքսիկայի դեմ ուղղված՝ Թրամփի թուիթերյան նոր գրառումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առանձին թուիթերյան գրառումներում հերթական անգամ բացասական է արտահայտվել Մեքսիկայի, լրատվամիջոցների ու դեմոկրատ կոնգրեսականների հասցեին:

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը թուիթերյան իր էջում գրել է.«Մեքսիկան ոչ մի քայլ չի անում ապօրինի էմիգրանտների մեր երկիր մուտքը կանխելու համար: Նրանք միայն խոսում են և ոչ մի գործ չեն անում»:

Թրամփը Հոնդուրասին, Գվատեմալային  և Էլ-Սալվադորին մեղադրել է այն հարցում, որ նրանք տարիներ շարունակ ԱՄՆ-ից փող են ստանում ու ոչ մի բան չեն անում անօրինական էմիգրանտների հարցով:

Նշելով, որ ԱՄՆ-ի դեմոկրատները ոչ մի կարևորություն չեն տալիս այս հարցերին, սպառնացել է, որ կարող է փակել Մեքսիկայի հետ իր երկրի սահմանները: