Մեքսիկայի դեմ ուղղված՝ Թրամփի թուիթերյան նոր գրառումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առանձին թուիթերյան գրառումներում հերթական անգամ բացասական է արտահայտվել Մեքսիկայի, լրատվամիջոցների ու դեմոկրատ կոնգրեսականների հասցեին:
Ինչպես հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը թուիթերյան իր էջում գրել է.«Մեքսիկան ոչ մի քայլ չի անում ապօրինի էմիգրանտների մեր երկիր մուտքը կանխելու համար: Նրանք միայն խոսում են և ոչ մի գործ չեն անում»:
Թրամփը Հոնդուրասին, Գվատեմալային և Էլ-Սալվադորին մեղադրել է այն հարցում, որ նրանք տարիներ շարունակ ԱՄՆ-ից փող են ստանում ու ոչ մի բան չեն անում անօրինական էմիգրանտների հարցով:
Նշելով, որ ԱՄՆ-ի դեմոկրատները ոչ մի կարևորություն չեն տալիս այս հարցերին, սպառնացել է, որ կարող է փակել Մեքսիկայի հետ իր երկրի սահմանները: