Գերմանիան 400 միլիոն եվրոյի գործարք Է կնքել սաուդյան կոալիցիայի հետ
Գերմանիայի կառավարությունը չնայած Արաբիային սպառազինություն վաճառելու արգելքի առկայությանը, 400 միլիոն եվրո արժողությամբ զենք է վաճառել սաուդյան կոալիցիային, Եմենի դեմ օգտագործելու համար:
Գերմանիայի լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Օմիդ Նուրիփուրը հայտարարել է.«Չնայած այդ երկրի կառավարության կուսակցությունները համաձայնության էին եկել Գերմանիայի սպառազինության Արաբիա արտահանումների դադարեցման շուրջ, բայց Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վոլտեր Շտայնմայերի կառավարության գործունեության առաջին մեկ տարում Գերմանիան սպառազինական գործարք է կատարել Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի հետ:
Այդ լուրն այն դեպքում է հրապարակվել ,երբ Գերմանիայի կառավարության կուսակցությունների միջև տարաձայնություն է ծագել Արաբիային սպառազինության վաճառքը արգելելու վերաբերյալ և կառավարությունն այդ պատճառով չի կարողանում այդ մասին որոշում կայացնել:
Սաուդյան Արաբիային գերմանական զենքի մատակարարման արգելքը գործադրվում է 2018 թվականի նոյեմբերից: Ժամկետն իր ավարտին կհասնի ընթացիկ շաբաթվա ընթացքում: Ֆրանսիան Գերմանիային ճնշման տակ է դրել այդ արգելքը վերացնելու համար: