Ռուսական զորքը Վենեսուելա է մեկնել երկկողմ պայմանագրի շրջանակում
ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովն հայտարարել է.«Այս երկրի զինվորականները Վենեսուելա են մեկնել ռազմական ոլորտում համագործակցության մասին երկկողմ պայմանագրի շրջանակում»:
Մարիա Զախարովն ասել է.«Ռուսական կողմը չի խախտել միջազգային ոչ մի նորմ կամ Վենեսուելայի ոչ մի ներքին օրենք»:
«Վենեսուելայում ռուսական զորքի ներկայությունը չի փոխում տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը և Ռուսաստանը կշարունակի իր օրինական համագործակցությունը Վենեսուելայի հետ»,հավելել է Զախարովան:
Նա ընդգծել է.«Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն այդ երկրի միակ օրինական իշխանությունն է և ընդդիմության առաջնորդ Խուան Գույադոն լեգիտիմություն չունի»:
ՌԴ ԱԳ նախարարության խոսնակն արձագանքելով որոշ արևմտյան լրատվամիջոցների հրապարակած լուրերին,առ այն ,որ Ռուսաստանը մտադիր է ռազմաբազա ստեղծել Վենեսուելայում, ասել է.-«Այդ երկրում օտարերկրյա ռազմաբազաների տեղակայումը հակասում են Վենեսուելայի օրենքներին»: