Լոնդոնում Բրեքզիթի կողմնակիցները բողոքի ցույց են անցկացրել
Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից արագ դուրս գալու (Brexit) կողմնակիցները այդ երկրի խորհրդարանում վարչապետ Թերեզա Մեյի՝ Եվրամիության կազմից դուրս գալու համաձայնագիրը մերժվելու հետ միաժամանակ, Լոնդոնում բողոքի ցույց են անցկացրել:
Բրիտանիայի Եվրամիության կազմից արագ դուրս գալու (Brexit) կողմնակիցներն ուրբաթ օրը հավաքվելով Լոնդոնում այդ երկրի խորհրդարանի շենքի առաջ, կարգախոսներ վանկարկելով պահանջել են արագ դուրս գալ Եվրամիությունից:
Մեկ շաբաթ առաջ հարյուր հազարավոր բրիտանացիներ պահանջել են երկրորդ հանրաքվեն անցկացնել ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու կապակցությամբ, իսկ երեկ Brexit-ի կողմնակիցները բողոքի ցույց անցկացնելով պահանջել են անհապաղ դուրս գալ ԵՄ-ից,ինչը վկայում է,որ Brexit-ի հանրաքվեից երեք տարի անց, դեռ խոր տարաձայնություն կա այդ հարցի շուրջ:
Բրիտանիայի համայնքների պալատը ուրբաթ օրը մարտի 29-ին երրորդ անգամ անընդմեջ մերժել է այդ երկրի վարչապետ Թերեզա Մեյի՝ Եվրամիության կազմից դուրս գալու մասին համաձայնագիրը: