Հռոմի Պապը պաշտոնական ծանուցում է հղել մանկապղծությունը արգելող օրենքի մասին
(last modified Sat, 30 Mar 2019 14:58:16 GMT )
Մարտ 30, 2019 19:28 Asia/Tehran
  • Հռոմի Պապը պաշտոնական ծանուցում է հղել մանկապղծությունը արգելող օրենքի մասին

Աշխարհի կաթոլիկների առաջնորդը Վատիկանում և Վատիկանին պատկանող դիվանագիտական այլ վայրերում մանկապղծությունն արգելող օրենքի մասին պաշտոնական ծանուցում է հղել ողջ աշխարհին:

Աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապը շաբաթ օրը այդ օրենքի մասին հայտնելով , եկեղեցիների բոլոր բարձրաստիճան հոգևորականներին կոչ է արել պայքարել կաթոլիկ եկեղեցում մանկապղծության դեմ և երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների մասին զեկուցել ,հակառակ դեպքում պատժի են ենթարկվելու բոլոր նրանք ովքեր կփորձեն թաքցնել այն:

Այդ վճռի համաձայն մեխանիզմներ են նկատի առնվել ցանկացած հավանական սեռական բնույթի հանցագործությունների մասին զեկուցելու համար: Նաև խիստ միջոցներ են ձեռնարկվել սոցցանցերի միջոցով երեխաների հետ մեծահասակների շփումների համար: 

«Կաթոլիկ եկեղեցում երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործություններն ամենասարսափելի գործողություններն են, քանի որ դա ամբողջովին անհամատեղելի է եկեղեցու բարոյական հեղինակության հետ»,ասել է Ֆրանցիսկոս Պապը:

 2018 թվականին  աշխարհի տարբեր շրջաններում, այդ թվում Չիլիում, ԱՄՆ-ում,Գերմանիայում և Ավստրալիայում բացահայտվեցին  սարսափելի հանցագործություններ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հոգևորականների մասնակցությամբ, որոնք մեղադրվում են երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեջ:

Այդ իրավիճակի հետևանքով Վաշտիկանը և Ֆրանցիսկոս Պապը հայտնվեցին համաշխարհային քննադատությունների թիրախում:Պապը մեղադրվեց կաթոլիկ եկեղեցու հոգևորականների մասնակցությամբ  երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունները թաքցնելու և հերքելու մեջ: Հատկապես երբ իր պաշտոնավարության առաջին տարիներին մանկապղծության մեջ մեղադրված քահանային նշանակեց բարձրաստիճան խորհրդականի պաշտոնում: