ՄԱԿ-ը պահանջել է հարգել միջազգային մարդասիրական իրավունքները
ՄԱԿ-ն այդ կազմակերպության անդամ պետություններից պահանջել է հարգել միջազգային մարդասիրական իրավունքները:
Շին Հուա լրատվական գործակալության հաղորդման համաձայն, մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Մարք Լուքաքը երկուշաբթի օրը, Անվտանգության խորհրդից և անդամ պետություններից պահանջել է քայլեր ձեռնարկել միջազգային մարդասիրական կանոններն ավելի լավ իրագործելու և պայմաններ ստեղծել այդ ոլորտում ակտիվիստների գործունեության համար:
Մարք Լուքաքը, որ վարում է նաև Միավորված ազգերի կազմակերպության արտակարգ օգնության համակարգողի պաշտոնը, Անվտանգության խորհրդի անդամների նիստում ասել է.«Այս օրերին ուղղակի հարձակումներ են լինում հումանիտար ոլորտի ակտիվիստների և բուժծառայություններ մատուցողների նկատմամբ:
Նրա ասածով, որոշ շրջաններում բուժման ու առողջապահության ոլորտի աշխատողները հետապնդման են ենթարկվում վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու պատճառով:
Լուքաքը նշել է, որ 2017թ. ՄԱԿ-ը գրանցել է երեխաների իրավունքների խախտման ավելի քան 21 հազար դեպք: