Մոսկվա. ԱՄՆ-ն Վենեսուելային միլիարդավոր դոլարների վնաս է պատճառել
https://parstoday.ir/hy/news/world-i106222-Մոսկվա._ԱՄՆ_ն_Վենեսուելային_միլիարդավոր_դոլարների_վնաս_է_պատճառել
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը հայտարարել է. «2013թ սկսած, Վենեսուելայում ճգնաժամ հարուցելու նպատակով, ԱՄՆ-ն այդ երկրին պատճառել է միլիարդավոր դոլարների վնաս»:
(last modified 2026-05-19T15:23:53+00:00 )
Ապրիլ 11, 2019 04:41 Asia/Tehran
  • Մոսկվա. ԱՄՆ-ն Վենեսուելային միլիարդավոր դոլարների վնաս  է պատճառել

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը հայտարարել է. «2013թ սկսած, Վենեսուելայում ճգնաժամ հարուցելու նպատակով, ԱՄՆ-ն այդ երկրին պատճառել է միլիարդավոր դոլարների վնաս»:

Չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի ԱԽ-ում ունեցած ելույթում, այդ կառույցում ՌԴ մշտական ներկայացուցիչ  Վասիլի Նեբենզիան, անդրադարձել է Վենեսուելայի խնդրին, պահանջելով Վենեսուելայում իշխանափոխության ձգտելու փոխարեն, այդ երկրի ճգնաժամը լուծելու  համար դիվանագիտական ճանապարհ գտնել:Անդրադառնալով Վենեսուելայի ներկա իշխանությունը տապալելու ԱՄՆ փորձերին, Նեբենզիան հավելել է. «ԱՄՆ-ի միջամտությունների հետևանքով է, որ այսօր Սիրիայի նման երկրներում տառապանքի ականատես ենք լինում»:ՄԱԿ-ում ՌԴ  ներկայացուցիչնը, դիմելով լատինաամերիկյան այն երկրների ներկայացուցիչներին,  որոնք կողմ են վարչակարգերի փոփոխության Վաշինգտոնի  քաղաքականությունն ասել է.«Պատմությունից դաս չե՞ք քաղել»ԱՄն-ն և իր դաշնակիցները, վերջին ամիսներին ջանքեր են գործադրում՝ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին աջակցելու միջոցով, այդ երկրում հեղաշրջում իրականացնելու ուղղությամբ: