Սուդանի բնակիչները Խարթումում բողոքի ցույց են իրականացրել՝ բանակի Գլխավոր Շտաբի դեմ
(last modified Sat, 13 Apr 2019 04:29:27 GMT )
Ապրիլ 13, 2019 08:59 Asia/Tehran
  • Սուդանի բնակիչները Խարթումում բողոքի ցույց են իրականացրել՝ բանակի Գլխավոր Շտաբի դեմ

Երեկ գիշեր, Գլխավոր Շտաբի դեմ Խարթումում տեղի ունեցած բողոքի ցուցի ընթացքում, հազարավոր սուդանցիներ, իրենց բողոքն են հայտնել անցումային ռազմական խորհրդի որոշումների դեմ:

Ցույցի կազմակերպիչների ասելով, Սուդանի իշխանական կառույցներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Միևնույն ժամանակ, Սուդանի արհմիությունների կենտրոնը հայարարել է, որ երկրում հնարավորինս արագ պետք է հաստատվի ոչ ռազմական կառավարություն:Կենտրոնը հայտարարել է, որ անցումային զինվորական խորհուրդը փորձում է  պահպանել նախկին իշխանական կառույցը, ոչ թե փոխարինել վերջինիս:Կենտրոնը հայտարարել է. «Սուդանի ժողովուրդը պահանջում է ազատություն, բարեփոխումներ, արդարության և խաղաղության հաստատում»:Հինգշաբթի օրը, Սուդանում տեղի ունեցած հեղաշրջումից հետո, բանակը հայտարարեց, որ նախագահ Օմար Ալ Բաշիրը պաշտոնանկ է եղել  և երկրում ստեղծվել է զինվորական անցումային խորհուրդ: