Վենեսուելայի կառավարության դեմ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության շարունակությունը
ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը եւ նրա արեւմտյան դաշնակիցները 10 միլիարդ դոլար բյուջե են հատկացնելու Վենեսուելայի ժողովրդական կառավարության տապալումից հետո ձևավորված նոր կառավարությանը:
Reuters-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ գանձապահության նախարար Սթիվ Մենուչինն ասել է, որ շուրջ 20 հիմնականում արեւմտյան երկրների տնտեսության եւ ֆինանսների նախարարներ աշխատում են Վենեսուելայի տնտեսական օգնության փաթեթի վրա:
ԱՄՆ գանձապահության նախարարը պնդում է, որ փաթեթը մոտավորապես 10 միլիարդ դոլարի ֆինանսավորում է, եւ այն կտրամադրվի Վենեսուելային միայն այն ժամանակ, երբ Նիկոլաս Մադուրոյի ժողովրդական կառավարությունը տապալվի, եւ ձևավորվի նոր կառավարություն:
Վերջին ամիսներին Միացյալ Նահանգները ճնշում է գործադրել Վենեսուելայի եւ Մադուրոյի կառավարության վրա և պատժամիջոցներ է սահմանել այդ երկրի նավթարդյունաբերության ոլորտի և որոշ բանկերի դեմ: