Լավրովն ԱՄՆ-ին զգուշացրել է Վենեսուելաոյւմ ռազմական միջամտության կապակցությամբ
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ին զգուշացրել է, ասելով. «Վենեսուելայում ԱՄՆ-ի ցանկացած ռազմական քայլ, կհանգեցնի այդ երկրում Վաշինգտոն-Մոսկվա շահերի բախմանը»:
ՌԴ Պաշտպանության նախարարության հեռուստաալիքին տված հարցազրուցյում, Սերգեյ Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ն ներկայումս փորձում է Վենեսուելայում իրագործել ռազմական սցենար: Նա հավելել է. «Վաշինգտոնը այս հարցում չպետք է սպասի Լատինական Ամերիկայի երկրների աջակցությանը»:
Լավրովը հավելել է, որ Վենեսուելային մարդասիրական օգնություն ուղարկելու որոշ արևմտյան երկրների քայլը անարժեք բեմականացում է: Նրա խոսքերով, արևմտյան երկրների նման քայլերն ուղղված են հասարակական ուշադրությունը իրենց կողմից Վենեսուելայի նկատմամբ սահմանված ծանր տնտեսական պատժամիջոցներից շեղելուն:
ՌԴ ԱԳ նախարարը նշել է .«Արևմտյան երկրներն ու ԱՄՆ-ն պաշտպանում են Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, այն դեպքում, երբ նա ինքն իրեն հայտարարել է այդ երկրի նախագահ և մերժում է օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ երկխոսության ցանկացած առաջարկ»: