Լոնդոնում արդեն 7-րդ օրը շարունակվում են բնապահպան ակիտիվիստների բողոքի ակցիաները
https://parstoday.ir/hy/news/world-i106603-Լոնդոնում_արդեն_7_րդ_օրը_շարունակվում_են_բնապահպան_ակիտիվիստների_բողոքի_ակցիաները
Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ անցկացվող ցույցերի 7-րդ օրը շրջակա միջավայրի պաշտպանության համար պայքարի ոլորտում աշխարհահռչակ պատանու ներկայությունն ավելի մեծ թափ հաղորդեց այդ հասարակական շարժմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2019 13:49 Asia/Tehran
  • Լոնդոնում արդեն 7-րդ օրը շարունակվում են բնապահպան ակիտիվիստների  բողոքի ակցիաները

Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ անցկացվող ցույցերի 7-րդ օրը շրջակա միջավայրի պաշտպանության համար պայքարի ոլորտում աշխարհահռչակ պատանու ներկայությունն ավելի մեծ թափ հաղորդեց այդ հասարակական շարժմանը:

Շվեդացի 16-ամյա ակտիվիստ Գրետա Թունբերգը, որն անցյալ տարվա սեպտեմբերին իրեն հռչակել էր դեռահասների՝ «դպրոցական գործադուլ հանուն կլիմայի» համաշխարհային շարժման առաջնորդ, և դարձել շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային ակտիվիստ, կիրակի օրը Լոնդոնում ընթացող հանրահավաքում ունեցած ելույթում ասել է.«Ձեր քայլը ակնառու ազդեցություն է ունեցել, քանի որ կլիմայական ճգնաժամը տասնյակ տարիներ ի վեր արժանացել է անուշադրության և երկրների պետայրերն իրենց ուսերից թոթափել են պատասխանատվության բեռը»:

Այս աշխարհահռչակ բնապահպան-ակտիվիստն ընդգծել է.«Հանուն ավելի լավ ապագայի և հանուն երկիր մոլորակի պահպանության պայքարը շարունակվելու է»:

Թունբերգն անցած շաբաթ ևս մասնակցել է Իտալիայում անցկացված նմանատիպ ակցիաների և այնուհետև հանդիպել է աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապի հետ:

Երկու տարի առաջ  Թունբերգն առաջին անգամ Շվեդիայի խորհրդարանի շենքի մոտ նստացույց արեց բողոքելով կլիմայական փոփոխությունների դեմ, իսկ ավելի ուշ սկսել է ակցիաներ կազմակերպել այլ երկրներում: Նշվում է, որ  այնուհետև ամեն շաբաթ մոտ 70 հազար  աշակերտներ ողջ աշխարհում բողոքի ակցիաներ են անցկացնում այդ հարցով:

Լոնդոնում բնապահպան-ակտիվիստների ցույցերն սկսվել են ապրիլի 15-ին: Ակցիայի մասնակիցները բողոքում են քաղաքական գործիչների  կողմից երկրագնդի գլոբալ տաքացման  հարցն անուշադրության մատնվելու  դեմ: