Ռուսաստանի չափանիշը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահի հետ համագործակցելու համար
Կրեմլի խոսնակն ասել է.«Ուկրաինայի նորընտիր նախագահը կգնահատվի իր քայլերի համաձայն»:
Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկիի մասին Մոսկվան որոշում կկայացնի միայն նրա քայլերի համաձայն:
Պեսկովը երկու երկրի ղեկավարների բանակցության մասին խոսելը վաղ է համարել, ասելով, որ պետք է տեսնել Զելենսկին ինչ հստակ քայլեր է ձեռնարկելու:
Կրեմլի խոսնակն ասել է.«Ռուսաստանը հարգում է Ուկրաինայի ժողովրդի որոշումը , չնայած բազում հարցեր կան այս ընտրությունների անցկացման գործընթացի մասին, այդ թվում, այն, որ Ռուսաստանում բնակվող ավելի քան երեք միլիոն ուկրաինացիներ ընտրություններին մասնակցելու հնարավորություն չեն ունեցե»լ:
Կիրակի օրը, Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, Վլադիմիր Զելինսկին, հավաքելով ձաների 73.2 տոկոսը, հաղթել է գործող արևմտամետ նախագահ Պյոտր Պորոշենկոյին: