Բաքու.«Հայաստանը համաձայն է բանակցություններ անցկացնել առանց երրորդ կողմի »
Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է.«Հայաստանը համաձայն է խաղաղության բանակցություններ անցնկացնել առանց երրորդ կողմի՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների, մասնակցության»:
Թրենդ գործակալության հաղորդմամբ, Լեյլա Աբդոլլահ Ավան ուրբաթ օրն ասել է.«Հայաստանի կառավարությունը երկրորդ անգամ հայտարարել է, որ ԼՂ-ի հակամարտության բանակցություններում ներկա կլինեն միայն Ադրբեջանի ու Հայաստանի ներկայացուցիչները և երրորդ կողմը՝ Ղարաբաղի հայության ներկայացուցիչենրը չի մասնակցի բանակցություններին»:
Սա այն դեպքում է, երբ Հայաստանի ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը վերջերս անդրադառնալով Ղարաբաղի խնդրի լուծման հարցով ՈՄ-ի ու Հայաստանի միջև կնքված համաձայնությանը հայտարարել էր.«Այս համաձայնության մեջ նույպես անդրադարձ է կատարվել Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքին»:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես Ղարաբաղյան բանակցությունների անցկացման նախապայման ներկայացրել էր ԼՂ-ի ներկայացուցիչների ներկայության հարցը: