Չինաստանն ավելացրել է Իրանից նավթի ներկրումը
Ապրիլ 27, 2019 11:54 Asia/Tehran
Չինաստանի մաքսային ծառայությունը հայտարարել է, որ մարտ ամսին Պեկինն ավելացրել է Իրաանից նավթի ներկրումը:
Չինաստանի մաքսային ծառայությունը հայտարարել է, որ մարտ ամսին այդ երկիրն Իրանից գնել է օրական 541 հազար 100 բարել նավթ, ինչը փետրվար ամսի համեմատությամբ, ավելացել է օրական 31 հազար 400 բարելով:
Այս բոլորն այն դեպքում, երբ անցած երկուշաբթի օրը, շարունակելով ԻԻՀ դեմ թշնամական քաղաքականությունը, ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել է, որ չի երկարաձգելու Իրանի նավթային գնորդների սանկցիաներից ազատությունը:
Միջազգային հանրությունը խիստ հակադարձել է ԱՄՆ-ի այդ քայլին: Մեծ թվով երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, Իրաքը, Ռուսաստանն ու Թուրքիան հայտարարել են, որ չեն հետևելու ԱՄՆ-ի պահանջներին:
Պիտակ