Վենեսուելլայի կառավարությունը չեզոքացրել է փոքր հեղաշրջումը
Ապրիլի 30-ին Վենեսուելլայի կառավարությունը հայտարարել է, որ չեզոքացրել է մի խումբ զորայինների կողմից հեղաշրջման իրականացման համար գործադրվող ջանքերը:
Երեքշաբթի օրը, Associated Press-ի հաղորդմամբ, Վենեսուելլայի ինքնահռչակ նախագահն ու կառավարության ընդդիմադիրների առաջնորդը, մի տեսագրություն տարածելով զինյալ ապստամբության կոչ են ուղղել, սակայն վայրկյաններ անց, Վենեսուելլայի կառավարությունը հայտնել է փոքր հեղաշրջման չեզոքացման մասին:
Ըստ այս հաղորդման, Խուան Գուայդոն հայտարարել է, որ Վենեսուելլայի բանակի մի խումբ աշխատակիցներ միացել են իրեն և կոչ է արել մեկնարկել այն գործողությունը, որին բնութագրել է«Վենեսուելայի ազատության գործողություն»:
Այս հաղորդման համաձայն, Վենեսուելլայի Պաշտպանության նախարար Վլադիմիր Փարդինոն հերքել է այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ռազմական հեղաշրջման փորձի մասին լուրերը և շեշտել է.«Այս կարգի քայլերը բռնություններ գործադրելու ենթահող են ստեղծում»:
Վենեսուալլացի պաշտանյան նշել է.«Ճշտված 8 կետերում տեղակայված ռազմական բոլոր հաշվարկները իրնեց հսկողության և պաշտպանության ներքո գտնվող վայրերում նորմալ իրավիճակ են զեկուցել և այդ կետերը իրենց ներկա հրամանատարների հսկողությա տակ են գտնվում»: