Հնդկաստան. ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները վնասում են Հնդկաստանի բնակիչներին
https://parstoday.ir/hy/news/world-i106893-Հնդկաստան._ԱՄՆ_ի_հակաիրանական_պատժամիջոցները_վնասում_են_Հնդկաստանի_բնակիչներին
Վաշինգտոնում Հնդկաստանի դեսպանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները նավթի գների աճի և Հնդկաստանում գնաճի պատճառ կդառնան, վնաս հասցնելով այդ երկրի բնակիչների կյանքին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մայիս 01, 2019 04:29 Asia/Tehran
  • Հնդկաստան. ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները վնասում են Հնդկաստանի բնակիչներին

Վաշինգտոնում Հնդկաստանի դեսպանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները նավթի գների աճի և Հնդկաստանում գնաճի պատճառ կդառնան, վնաս հասցնելով այդ երկրի բնակիչների կյանքին:

Հարշ Վարդհան Շրինգլան հայտարարել է, որ Հնդկաստանը Չինաստանից հետո Իրանի նավթի ամենախոշոր գնորդներից է, հավելելով, որ Իրանի նավթի վաճառքը սահմանափակելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն անմիջական ազդեցություն կունենան Հնդկաստանի տնտեսության վրա:  

Նշելով, որ Հնդկաստանի զտարանները նախատեսված են իրանական նավթի վերամշակման համար և հնարավոր չէ դրանք փոփոխել այլ երկրից գնած նավթը վերամշակելու համար, Շրինգլան հավելել է. «ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա ճնշում գործադրելո նպատակով Հնդկաստանին որպես գործիք օգտագործելը, կարող է բացասական արդյունք ունենալ»:

Անցած երկուշաբթի օրը, ԱՄՆ կառավարությունն իր հակաիրանական թշնամական քաղաքականության շրջանակներում հայտարարեց, որ չի երկարաձգելու Իրանից նավթ գնելու հարցում որոշ երևկրներին,  այդ թվում նաև Հնդկաստանին տրամադրված արտոնության ժամկետը: