Ռուսաստան. Վենեսուելայում ԱՄՆ-ի միջմատությունն ավերիչ է
ՌԴ ԱԳ նախարարությունը զգուշացրել է Վենեսուելայում ԱՄՆ-ի շարունակական միջամտությունների հետևանքների կապակցությամբ:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վենեսուելայի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունը կհանգեցնի լատինաամերիկյան այդ երկրում իրավիճակի վատթարացմանը:
Զախարովան այս կապակցությամբ ասել է. «Վաշինգտոնի քաղաքական ասպարեզի բազմաթիվ խաղացողներ փակել են իրենց աչքերը ԱՄՆ-ի քաղաքականության բացասական հետևանքների վրա»:
Երեքշաբթի օրը, մի խումբ զինվորականներ, ԱՄՆ-ի կողմից հովանավորվող, Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի ղեկավարությամբ , հեղաշրջման փորձ են իրականացրել: Սակայն հեղաշրջումը ձախողել է, օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ այդ երկրի բնակչության և բանակի մեծ մասի հավատարմության շնորհիվ:
Գուայդոն իր կողմնակիցներին կոչ է արել այսօր նույնպես դուրս գալ փողոցներ, և իրականացնել Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ ուղղված ամենածավալուն բողոքի ցույցը: