ԱՄՆ-ի բանակը պատրաստվում է Վենեսուելայի դեմ քայլեր իրականացնել
https://parstoday.ir/hy/news/world-i106948-ԱՄՆ_ի_բանակը_պատրաստվում_է_Վենեսուելայի_դեմ_քայլեր_իրականացնել
ԱՄՆ-ի ռազմական պաշտոնյան տեղեկացրել է, որ այդ երկրի բանակը Վենեսուելայի ինքնահռչակ նախագահի իշխանությունն ամրապնդելու պատրաստություն է տեսնում, եթե վերջինիս հաջողվի այդ երկրում պետական հեղաշրջում իրականացնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2019 13:19 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի բանակը պատրաստվում է Վենեսուելայի դեմ քայլեր իրականացնել

ԱՄՆ-ի ռազմական պաշտոնյան տեղեկացրել է, որ այդ երկրի բանակը Վենեսուելայի ինքնահռչակ նախագահի իշխանությունն ամրապնդելու պատրաստություն է տեսնում, եթե վերջինիս հաջողվի այդ երկրում պետական հեղաշրջում իրականացնել:

ԱՄՆ Զինված ուժերի հարավային հրամանատարության կենտրոնի հրամանատար Քրեյգ Ֆոլերն այդ երկրի Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի կոմիտեի նիստում ասել է.«ԱՄՆ-ի բանակը պլաններ է մշակել այն ժամանակվա համար, երբ ընդդիմադիրների առաջնորդ Խուան Գուայդոն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից իշխանությունն իր ձեռքը կվերցնի»:

Ամերիկացի հրամանատարը հավելել է.«ԱՄՆ-ի բանակը պատրաստ է սեղանին դրված բոլոր այն տարբերակների համար, որոնց մասին հայտնել է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»:

Ապրիլի 30-ին ընդդիմությունը փորձել է հեղաշրջում անել Վենեսուելայում: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որն իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել, իր աջակիցների հետ հավաքվել է Կարակասի «Կառլոտա» ռազմաբազայի մոտ, և ռազմական ընդվզման կոչ է արել  երկրի ժողովրդին ու  բանակին:

Դա այն դեպքում, երբ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ  Զինված ուժերը շարունակում են հավատարիմ մնալ երկրի իշխանություններին, և որ փոքր խմբի կողմից ձեռնարկված  պետական հեղաշրջման փորձը ձախողվել է: