Բողոքի ակցիա Հնդկաստանում՝ ընդդեմ Սաուդյան ռեժիմի կողմից շիաների զանգվածային կոտորածի
https://parstoday.ir/hy/news/world-i106993-Բողոքի_ակցիա_Հնդկաստանում_ընդդեմ_Սաուդյան_ռեժիմի_կողմից_շիաների_զանգվածային_կոտորածի
Հնդկաստանի հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ Արաբիայում տասնյակ շիա քաղաքացիների մահապատժի ենթարկելու Սաուդյան ռեժիմի քայլի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2019 07:19 Asia/Tehran
  • Բողոքի ակցիա Հնդկաստանում՝ ընդդեմ Սաուդյան ռեժիմի կողմից շիաների զանգվածային կոտորածի

Հնդկաստանի հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ Արաբիայում տասնյակ շիա քաղաքացիների մահապատժի ենթարկելու Սաուդյան ռեժիմի քայլի:

Հնդկաստանի մայրաքաղաք Նոր Դելիում ուրբաթ օրը կայացած բողոքի ակցիայի մասնակիցները, դատապարտելով տարածաշրջանային ու միջազգային ասպարեզում Ալե Սաուդի ռեժիմի ոճրագործությունները, միջազգային հանրությանը կոչ են արել դատապարտել այդ երկրում ընդդիմադիրների գլխատումը:

Արաբիայի 37 քաղաքացիների մահապատժի ենթարկվելուց հետո, վերջին մեկ շաբաթվա ընթացքում, Ռիադի դեմ տարածաշրջանային ու միջազգային քննադատություններն ավելացել են:  Նշենք, որ մահապատժի ենթարկվածներից 33-ը շիաներ են եղել:

Մարդու իրավունքների կառույցները Սաուդյան ռեժիմի այդ քայլը «զանգվածային կոտորած» են որակել և դատապարտել են այն: