Պոմպեոյի կեղծ հայտարարությունը՝ Վենեսուելայի ժողովրդին հովանավորելու վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i107030-Պոմպեոյի_կեղծ_հայտարարությունը_Վենեսուելայի_ժողովրդին_հովանավորելու_վերաբերյալ
Խոսելով Վենեսուելայի դեմ ռազմական հարձակման հավանականության մասին, ԱՄՆ-ի պետքարտուղարը այդ երկրի ժողովրդին հովանավորելու կեղծ խոստում է տվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2019 07:02 Asia/Tehran
  • Պոմպեոյի կեղծ հայտարարությունը՝ Վենեսուելայի ժողովրդին հովանավորելու վերաբերյալ

Խոսելով Վենեսուելայի դեմ ռազմական հարձակման հավանականության մասին, ԱՄՆ-ի պետքարտուղարը այդ երկրի ժողովրդին հովանավորելու կեղծ խոստում է տվել:

Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պոմպեոնի Վենեսուելայի ժողովրդին հղած տեսաուղերձում ասել է.«Եկել է իշխանությունը փոխանցելու ժամանակը և Վաշինգտոնը, որպես Վենեսուելայի գործընկեր, իր ծառայությունն է մատուցելու այդ ուղղությամբ»:

Անցած չորեքշաբթի օրը, մի հարցազրույցի ընթացքում, Պոմպեոն հայտարարել էր, որ հարկ եղած դեպքում, ԱՄՆ-ը պատերազմ է սկսելու Վենեսուելայի դեմ:

Շաբաթ օրը, հակադարձելով այդ հայտարարությանը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի բանակին կոչ է արել պատրաստ լինել ԱՄՆ-ի ռազմական հավանական հարձակումը դիմակայելու համար:

Վենեսուելայում ճգնաժամ է սկսվել հունվարի 23-ից, երբ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների բացահայտ հովանավորությամբ, իրեն Վենեսուելայի նախագահ հռչակեց: Քայլ, որ Վենեսուելայի կառավարությունը հեղաշրջում է բնութագրել ժողովրդի ընտրյալ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ:

ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները Վենեսուելայի դեմ շրջափակումներ կիրառելով և ընդդիմությանը հովանավորելով, փորձում են տապալել հակաամերիկյան կողմնորոշում ունեցող այդ երկրի օրինական կառավարությունը: