Մամուլի տեսություն 08.05.2019
Իրանը որոշել է կոտրել ՀԳՀԾ-ի հարցում պահած լռությունը և այդ միջազգային համաձայնության շրջանակում կրճատել իր հանձնառությունները
«Քեյհան» օրաթերթ
ՀԳՀԾ-ից մահվանից մեկ տարի անց , ԱՄՆ-ը գնաց, մենք մնացինք ու վնասները
Մենք, Եվրոպան և ֆինանսական մեխանիզմներ կոչվող միրաժը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ ունեցած հեռախոսազրույցում նրան կոչ է արել մնալ ՀԳՀԾ-ում Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի կողքին: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Դրանից հետո Եվրոպան խոստացավ ֆինանսական մեխանիզմներ մշակելու, սակայն խոստումը դեռևս չի իրականացել: Եվ հարց է առաջանում՝ արդյո՞ք Եվրոպան ցանկանում է նման մեխանիզմ ձևավորել:
Եվրոպան և մասնավորապես Ֆրանսիան, որը միջուկային բանակցությունների ընթացքում կատարել է վատ ոստիկանի դերը, նպատակ ուներ իր դիրքորոշումներով Իրանին դնել ավելի նեղ դրության մեջ և այսօր միջուկային համաձայնության երրորդ շրջանում դարձել է ՀԳՀԾ-ի սրտացավ կողմը:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Պատասխան ԱՄՆ-ին ՝ Իրանը կոտրեց լռությունը
Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի նախագահներին հասցեագրված ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի նամակը հանձնվել է այդ երկրների դեսպաններին:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Հակաքաղցկեղային իրանական դեղերի շնորհանդեսը
Կայացել է հակաքաղցկեղային երկու թանկարժեք դեղերի ՝ Regorafenib-իը և Sorafenib-ի, նաև շաքարախտի բուժման երկու այլ դեղերի շնորհանդեսը:
Իրանի նախագահի տեղակալի խոսքերով, օրակարգում դրվելու է նաև պատժամիջոցներում ընդգրկված դեղերի հարցը:
«Քեյհան» օրաթերթ
ԿՀՎ-ի սցենարը Վենեսուելայի համար ՝ Գուայդոն պետք է սպանվի
Ձախողվել է Վենեսուելայի բանակի, կառավարության ու ժողովրդի միջև ճեղքվածք ստեղծելու Գուայդոյի ղեկավարած արևմտյան հեղաշրջումը: Մյուս կողմից, հակառակ Ջոն Բոլթոնի ու Մայք Պոմպեոյի հայտարարությունների, Թրամփի չի ցանկանում Վենեսուելայում պատերազմ սկսել: Ուստի պետք է գտնել մի պատճառաբանություն՝ այդ երկրում ռազմական միջամտությունն արդարացնելու համար: Լավագույն սցենարը լինելու է Գուայդոյի սպանությունը:
ՄԱԿ-ի նախկին ավագ պաշտոնակատար Ալֆրեդ Մորիս Զայասը մի քանի սցենար է ներկայացրել, որոնցից մեկն էլ Գուայդոյի սպանությունն է: Նա տեղեկացրել է Վենեսուելայի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի սպանության համար ԱՄՆ-ի ջանքերի մասին, նաև հայտնել, որ ԱՄՆ-ի քայլերն արդյունավետ չեն լինելու:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
ԱՄՆ նախկին դատախազներ .«Թրամփին պետք է դատի տալ»
ԱՄՆ նախկին 500 դատախազներ բաց նամակով հայտարարել են, որ 2016 թ.-ի ընտրություններում Ռուսաստանի մասնակցության գործի քննիչ Ռոբերթ Մյուլլերի զեկույցի համաձայն, եթե Դոնալդ Թրամփը լիներ Ամերիկայի շարքային քաղաքցի, անկասկած դատվելու էր արդարադատությունից խույս տալու մեղադրանքով:
168.am
ՌԴ-ն և Իրանը պայմանավորվեցին աշխատել ԳՀՀԾ-ի բոլոր կողմերի հետ, բացի ԱՄՆ-ից. Լավրով
Ռուսաստանը եւ Իրանը պայմանավորվել են աշխատել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի բոլոր կողմերի հետ, բացի ԱՄՆ-ից: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները խանգարում են ՌԴ-ի եւ Իրանի առեւտրական համագործակցությանը, Մոսկվան եւ Թեհրանը նոր ուղիներ են որոնելու, հավելել է նախարարը: Լավրովի խոսքով՝ Իրանի հետ հաշվարկների ԵՄ-ի INSTEX մեխանիզմը նվազ արդյունավետ է, քան պլանավորվում է: Իրանական միջուկային գործարքի մնացած մասնակիցները կանցկացնեն կոնսուլտացիաներ, բայց հազիվ թե առաջիկայում կայանա նախարարների հանդիպում, նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
Լավրովը համոզված է, որ ԱՄՆ-ը չի վերադառնա Իրանի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարմանը: Նա անիրատեսական է համարել ԱՄՆ-ի ճնշման ներքո Սիրիայից Իրանի հեռանալը:
armtimes.com
ԱՄՆ-ն չի ցանկանում հակամարտություն Իրանի հետ, սակայն պատրաստ է դրան. Le Figaro
ԱՄՆ-ն չի ցանկանում հակամարտություն Իրանի հետ, սակայն պատրաստ է դրան: Իսկ Սաուդյան Արաբիան պատրաստել է Իրան ներխուժման պլանը, փոխանցում է Le Figaro-ն:
30 տարի շարունակ ԱՄՆ-Իրան հարաբերություններում ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակն էր, սակայն Դոնալդ Թրամփի օրոք վիճակը փոխվել է:
Նշվում է, որ Իրանը չի ցանկանում պատերազմ, սակայն հայտարարում է, որ իր վրա հարձակման դեպքում նրանք կպաշտպանվեն:
Թեհրանը հայտարարում է, որ պատրաստ է արգելափակել Հորմուզի նեղուցը՝նավթի տեղափոխման աշխարհի ամենակարևոր ուղղություններից մեկը: