Եվրամիությունը հույս է հայտնել, որ Իրանը կմնա ՀԳՀԾ-ում
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում իր որոշ պարտավորությունների կատարումը դադարեցնելու Իրանի քայլից մեկ օր անց, Եվրամիությունը հույս է հայտնել, որ Թեհրանը կմնա միջուկային համաձայնությունում:
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները, հինգշաբթի օրը հայտարարել են, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերաբերյալ ցանկացած վերջնագիր մերժված է և մտահոգությամբ են վերաբերվում միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը դադարեցնելու մասին Իրանի հայտարարությանը»:
Ի դեպ Deutsche Welle, գերմանական լրատվական ցանցը հինգշաբթի օրը հղում անելով Եվրամիության ավագ պաշտոնյային հաղորդել է, որ Եվրոպան Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում իր որոշ պարտավորությունների կատարումը դադարեցնելու Իրանի քայլը չի դիտում որպես համաձայնագրի խախտում կամ դրանից դուրս գալ:
Նշենք, որ Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, մայիսի 8-ին՝ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու առաջին տարելիցին, անդրադառնալով միջուկային համաձայնագրի շրջանակում պարտավորությունների կատարման հարցում Եվրոպայի թերացումներին, հայտարարել է.«Իրանը ժամանակավորապես դադարեցնում է 2015 թ.-ին 6 պետությունների հետ կնքած միջուկային համաձայնագրի դրույթներից երկուսի կատարումը: Թեհրանը 60 օր ժամանակ է տրամադրում համաձայնագիրը կնքած Եվրոպական երկրներին, որ կատարեն փաստաթղթով սահմանված իրենց պարտավորությունները»:
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին ևս ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը մինչ այժմ դուրս չի եկել ՀԳՀԾ-ից, սակայն իր օրակարգում ներառել է այդ համաձյանագրից փուլ առ փուլ դուրս գալը»: