Ֆրանսիան ընդգծում է ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i107324-Ֆրանսիան_ընդգծում_է_ՀԳՀԾ_ն_պահպանելու_անհրաժեշտությունը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն առանց անդրադառնալու եվրոպական երկրների կողմից ՀԳՀԾ-ի իրականացման ուղղությամբ թույլ տված ձգձգումներին , ասել է, որ Եվրոպան հավատարիմ է Իրանի միջուկային խնդրի լուծմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2019 13:22 Asia/Tehran
  • Ֆրանսիան ընդգծում է  ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն առանց անդրադառնալու եվրոպական երկրների կողմից ՀԳՀԾ-ի իրականացման ուղղությամբ թույլ տված ձգձգումներին , ասել է, որ Եվրոպան հավատարիմ է Իրանի միջուկային խնդրի լուծմանը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը  մտահոգություն է հայտնել ՀԳՀԾ-ի վերաբերյալ Իրանի վերջին հայտարարության կապակցությամբ  և ընդգծել է, որ Եվրոպան շարունակում է պնդել, որ Իրանը մնա համաձայնության մեջ:

Լը Դրիանն անդրադառալով ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա գործադրվող «առավելագույն ճնշում»  քաղաքականությանն ընդգծել է, որ Իրանի վրա գործադրվող ճնշումների մոտեցումը սխալ քայլ է: 

Երկուշաբթի  օրը, Բրիտանիայի, Ֆրանսիայի  և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները, և Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգրինին, Բրյուսելում արտակարգ նիստի են գումարել խոսելու՝ ՀԳՀԾ-ի մասին, Իրանի վերջին որոշման վերաբերյալ: