Եվրոպական պետություններին կոչ է արվել ձերբազատվել ԱՄՆ-ի խնամակալությունից
Գերմանական «Թագս շաո» թերթը, մի հոդվածում եվրոպական պետություններին կոչ է արել Իրանի միջուկային ծրագրում անհապաղ կանգնել Թեհրանի կողքին և ձերբազատվել ԱՄՆ-ի խնամակալությունից:
Թերթում գրված է.«Եվրոպացիները պետք է արագ կանգնեն Իրանի կողքին և Վաշինգտոնի ծայրահեղականների դեմ, քանի որ ցանկացած այլ քայլից կարող է տուժել Եվրոպան»:
Հոդվածում նշվել է.«ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի քայլը սխալ էր»:
«Չեն իրականացվել Իրանին տրված Արևմուտքի խոստումները»,-գրել է գերմանական թերթը:
Նշենք, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու և Թեհրանի դեմ Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցները սկսվելու պատճառով, 2019 թվականի մայիսի 8-ին, Իրանը դադարեցրել է ՀԳՀԾճով ստանձնած իր պարտավորությունների մի մասի կատարումը և համաձայնագրում մնացած երկրներին 60 օր ժամանակ է տրամադրել՝ հատկապես բանկային ու նավթային ոլորտներում իրենց հանձնառությունները կատարելու համար: