Ֆրանսիա.«Իրանի դեմ ԱՄՆ-ի ճնշումներն ապարդյուն են»
Ֆրանսիայի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ճնշումներն ապարդյուն են:
Ֆրանսիայի ԱԳ նախարարության խոսնակ Էնիս Վան Դերմուլը «Ալ-Հադաս» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է.«Ֆրասնիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը վերջերս ընդգծել է,որ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելու և խիստ պատժամիջոցներ կիրառելու քաղաքականություն է վարում,ինչը Փարիզի տեսանկյունից արդյունավետ չի կարող լինել»:
Էնիս Վան Դերմուլը ասել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը՝ միջուկային համաձայնագիրը իդեալական չէ և պետք է լրացնել այն:
2018 թվականի մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու և պատժամիջոցները վերականգնվելու և Վաշինգտոնի խափանարարությունների և ՀԳՀԾ-ն ստորագրած մյուս երկրների կողմից պարտավորությունների չկատարման պատճառով, Իրանը 2019 թ. մայիսի 15-ից պաշտոնապես դադարեցրել է միջուկային գործարքի որոշ դրույթների կատարումը: Խոսքը մասնավորապես հարստացված ուրանի և ծանր ջրի պաշարների պահպանման սահմանափակումների մասին է: