Գերմանիայի պատգամավորներն ընդգծել են ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը
Գերմանիայի Դաշնային կառավարության պառլամենտի Բունդեսթագի ներկայացուցիչները ընդգծել են ՀԳՀԾ-ն պահպանելու և Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության դիմակայելու անհրաժեշտությունը:
Բունդեսթագում Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական խմբակցության ներկայացուցիչ Նորբերտ Ռուտենգն ասել է, որ միջուկային գործարքը չի վտանգվել և այն հնարավոր է շարունակել:
Ռութենգը հավելել է, որ միջուկային գործարքի առանցքը տարածաշրջանի անվտանգության ապահովման մեխանիզմն է և Իրանի տնտեսական զարգացումը:
Գերմանիայի այլընտրանք կուսակցության ֆրակցիայի անդամ Լութար Մեյերն ասել է, որ կարևոր է պահպանել ՀԳՀԾ-ն:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության անդամ Նիլս Շմիդտը հայտարարել է, որ դիվանագիտական բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել ՀԳՀԾ-ի պահպանման համար: