Գերմանիայի պատգամավորներն ընդգծել են ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i107429-Գերմանիայի_պատգամավորներն_ընդգծել_են_ՀԳՀԾ_ի_պահպանման_անհրաժեշտությունը
Գերմանիայի Դաշնային կառավարության պառլամենտի Բունդեսթագի ներկայացուցիչները ընդգծել են ՀԳՀԾ-ն պահպանելու և Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության դիմակայելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2019 13:31 Asia/Tehran
  • Գերմանիայի պատգամավորներն ընդգծել են ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը

Գերմանիայի Դաշնային կառավարության պառլամենտի Բունդեսթագի ներկայացուցիչները ընդգծել են ՀԳՀԾ-ն պահպանելու և Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության դիմակայելու անհրաժեշտությունը:

Բունդեսթագում Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական խմբակցության ներկայացուցիչ Նորբերտ Ռուտենգն ասել է, որ միջուկային գործարքը չի վտանգվել և այն հնարավոր է շարունակել:

Ռութենգը հավելել է, որ միջուկային գործարքի առանցքը տարածաշրջանի անվտանգության ապահովման մեխանիզմն է և Իրանի տնտեսական զարգացումը:

Գերմանիայի այլընտրանք կուսակցության ֆրակցիայի անդամ Լութար Մեյերն ասել է, որ կարևոր է պահպանել ՀԳՀԾ-ն:

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության անդամ Նիլս Շմիդտը հայտարարել է, որ  դիվանագիտական բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել ՀԳՀԾ-ի պահպանման համար: