Եվրամիությունը դեմ է Սպիտակ Տան հակաիրանական քաղաքականություններին
Նշելով, որ Եվրամիությունը դեմ է Սպիտակ Տան հակաիրանական քաղաքականություններին, Գերմանիան ապարդյուն է համարել այդ քայլերը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը, Passauer Neue Presse թերթին տված հարցազրույցում հայտարարել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից Վաշինգտոնի միակողմանի դուրս գալը սխալ քայլ էր: Եվրամիությունը լեզվակռիվների փոխարեն երկխոսությանն է հավատում»:
Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանվելուց հետո, Հայկո Մաասը տեղեկացրեց Սուիֆթ համակարգի (Swift) գործարկման մասին, որով եվրոպական ընկերությունները կարող են Իրանի հետ առևտուր իրականացնել:
2018 թվականի մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուց հետո, Գերմանիան, Բրիտանիան ու Ֆրանսիան խոստացան երաշխավորելով Իրանի տնտեսական շահերը, պահպանել այդ համաձայնությունը:
Չնայած այդ երկրները չնայած դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին, սակայն մինչ այժմ ՀԳՀԾ-ն պահպանելու շրջանակում խոստացած գործնական քայլերում ոչ մի հաջողություն չեն արձանագրել: