Գերմանիա.«Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի քայլը ապարդյուն է»
https://parstoday.ir/hy/news/world-i107648-Գերմանիա._Իրանի_վրա_առավելագույն_ճնշում_գործադրելու_ԱՄՆ_ի_քայլը_ապարդյուն_է
Գերմանիայի ԱԳ նախարարը Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի քայլը ապարդյուն է համարել և հայտարարել է.«Բեռլինն ընդգծում է իր հանձնառությունը՝ ՀԳՀԾ-ի շուրջ ծագած բարդությունների համար դիվանագիտական լուծում գտնելու հարցում»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 23, 2019 12:29 Asia/Tehran
  • Գերմանիա.«Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի քայլը ապարդյուն է»

Գերմանիայի ԱԳ նախարարը Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի քայլը ապարդյուն է համարել և հայտարարել է.«Բեռլինն ընդգծում է իր հանձնառությունը՝ ՀԳՀԾ-ի շուրջ ծագած բարդությունների համար դիվանագիտական լուծում գտնելու հարցում»:

Երեքշաբթի օրը Համբուրգում ունեցած ելույթում, Հեյկո Մաասը քննադատել է Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի քայլը և այն ապարդյուն է համարել:

Հեյկո Մաասը չափազանց վտանգավոր է համարել Արևմտյան Ասիայի իրավիճակը և Իրանին ու ԱՄՆ-ին լարվածություններից զերծ մնալու կոչ է արել:

 Հեյկո Մաասը նախազգուշացրել է.«Հարավոր է, որ ահաբեկչական խմբերը հրահրեն Իրանի ու ԱՄՆ-ի միջև ստեղծված լարվածությունը և երկու երկրներին պատերազմի մեջ ներքաշելու նպատակով ավելացնեն իրենց հարձակումներն ու բռնությունները»: