Հյուսիսային Կորեայի նախապայմանը՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններին վերադառնալու համար
https://parstoday.ir/hy/news/world-i107688-Հյուսիսային_Կորեայի_նախապայմանը_ԱՄՆ_ի_հետ_բանակցություններին_վերադառնալու_համար
Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի հետ բանակցություններին վերադառնալը պայմանավորել է Վաշինգտոնի քաղաքականությունների փոփոխությամբ:
(last modified 2026-04-11T10:39:36+00:00 )
Մայիս 24, 2019 14:33 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի նախապայմանը՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններին վերադառնալու համար

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի հետ բանակցություններին վերադառնալը պայմանավորել է Վաշինգտոնի քաղաքականությունների փոփոխությամբ:

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարության խոսնակներից մեկը հայտարարել է.«Քանի դեռ ԱՄՆ-ի կառավարությունը միջուկային զինաթափման բանակցությունների ընթացքում չի հրաժարվել իր միակողմանի պահանջներից, Փխենյանը բանակցությունների սեղանին չի վերադառնալու»:

Նա փետրվարին Կիմ Չեն Ընի ու Դոնալդ Թրամփի միջև Վիետնամի Հանոյում կայացած բանակցություների պարտության հարցում ԱՄՆ-ին է մեղավոր համարել՝ միակողմանի պահանջներ ներկայացնելու պատճառով:

Կիմ Չեն Ընը հայտարարել է.«Վաշինգտոնը մինչև 2019թ. ավարտը ժամանակ ունի ընդունելի պայմանների ներկայացնել համաձայնության գալու համար»: