ՆԱՏՕ-ն ռազմական ոլորտում նոր ռազմավարություն է ընդունել Ռուսաստանին դիմակայելու համար
Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպություն ՆԱՏՕ-ի գլխավոր քարուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի միջուկային սպառնալիքին դիմակայելու համար դաշինքը նոր ռազմավարություն է ընդունել ռազմական ոլորտում:
Գերմանական «Վելթ ամ Զոնթագ» թերթին տված հարցազրույցում Յենս Ստոլտենբերգն ասել է.«Այս կազմակերպությունն այս շաբաթ ընդունել է նոր ռազմավարություն Ռուսաստանի միջուկային սպառնալիքին դիմակայելու համար»:
ՆԱՏՕ-ի անդամները վերջերս Բրյուսելում ունեցած հանդիպման ժամանակ կենտրոնացել են նոր ռազմավարության ընդունման վրա:
Ռուսաստանը դեմ է հանդես եկել Արևելյան Եվրոպայում գտնվող Լեհաստանում ու Ռումինիայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայմանը և իր սահմանակից երկրներում, ներառյալ` Էստոնիայում, Լիտվայում, Լատվիայում, Մոլդովայում և Վրաստանում ՆԱՏՕ-ի ուժերի ժամանակահավոր կամ մշտական ներկայությանը, դրանք որակելով սադրիչ քայլեր: