The Wall Street Journal. Որոշ երկրներ կարող են Իրանից նավթ գնել
The Wall Street Journal օրաթերթը գրել է, որ ԱՄՆ-ն որոշ երկրների թույլ է տվել նավթ գնել Իրանից:
Հինգշաբթի օրը, հղում անելով մի ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, օրաթերթը գրել է, որ այն երկրները, որոնց նավթի ներկրման ծավալները չեն հասնում ԱՄՆ-ի սահմանած ծավալներին, կարող են շարունակել Իրանից նավթ գնել:
Նշենք, որ ավելի վաղ, ԱՄՆ-ն չեղարկել էր Իրանից նավթ գնելու հարցում որոշ երկրներին տրված արտոնությունների ժամկետի երկարաձգումը, որն ավարտվում էր սույն թվականի մայիսիին:
Ավելի վաղ, ամերիկացի պաշտոնյաները հայտարարել էին, որ այդ ժամկետը չի երակարձգվելու: Սակայն փորձագետները բազմիցս նշել են, որ հնարավոր չէ Իրանի նավթի արտահանումը դադարեցնել:
Հինգշաբթի օրը, Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լու Կանգը հայտարարել է, որ Չինաստանը ենթարկվում է միջազգային օրենքներին և չի ողջունում Իրանի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները: