Ուկրաինայի բանակը գնդակոծել է այդ երկրի արևելքում գտնվող մզկիթը
Հունիս 05, 2019 04:42 Asia/Tehran
Ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդել են, որ երկրի արևելքում, ֆեթրի տոնի կապակցությամբ տեղի ունեցած նամազի ժամանակ, բանակը գնդակոծել է մզկիթը:
Ռիա Նովոստի գործակալությունը չորեքշաբթի օրը հայտարարարել է, որ գնդակոծությունը տեղի է ունեցել Դոնեցկ քաղաքի կենտրոնում գտնվող Ախթայի Բրագին մզկիթում:
Ականատեսների վկայությամբ, չորս փամփուշտ կպել է մզկիթի գմբեթին:
Գնդակոծության պահին մզկիթում աղոթելիս են եղել 70-ից ավելի հավատացյալներ:
Զոհերի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չկան, սակայն նշվում է , որ մզկիթի շինությունը վնասվել է:
Դոնեցկի ու Լուգանսկի մարզերը 2014թ. սկսած, հանդիսանում են ազգությամբ ռուս բնակիչների և կառավարական ուժերի հակամարտության կենտրոնը:
Պիտակ