Ուկրաինայի բանակը գնդակոծել է այդ երկրի արևելքում գտնվող մզկիթը
https://parstoday.ir/hy/news/world-i108065-Ուկրաինայի_բանակը_գնդակոծել_է_այդ_երկրի_արևելքում_գտնվող_մզկիթը
Ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդել են, որ երկրի արևելքում, ֆեթրի տոնի կապակցությամբ տեղի ունեցած նամազի ժամանակ, բանակը գնդակոծել է մզկիթը:
(last modified 2026-05-19T15:23:53+00:00 )
Հունիս 05, 2019 04:42 Asia/Tehran
  • Ուկրաինայի բանակը գնդակոծել է  այդ երկրի արևելքում գտնվող մզկիթը

Ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդել են, որ երկրի արևելքում, ֆեթրի տոնի կապակցությամբ տեղի ունեցած նամազի ժամանակ, բանակը գնդակոծել է մզկիթը:

Ռիա Նովոստի գործակալությունը չորեքշաբթի օրը հայտարարարել է, որ գնդակոծությունը տեղի է ունեցել Դոնեցկ քաղաքի կենտրոնում գտնվող Ախթայի Բրագին մզկիթում:

Ականատեսների վկայությամբ, չորս փամփուշտ կպել է մզկիթի գմբեթին:

Գնդակոծության պահին մզկիթում աղոթելիս են եղել  70-ից ավելի հավատացյալներ:

Զոհերի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չկան, սակայն նշվում է , որ մզկիթի շինությունը վնասվել է:

Դոնեցկի ու Լուգանսկի մարզերը 2014թ. սկսած, հանդիսանում են ազգությամբ ռուս բնակիչների և կառավարական ուժերի հակամարտության կենտրոնը: