Ֆրանսիայում բողոքի ցույց են անցկացնում հազարավոր երկաթուղայիններ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, բողոքի ցույց են իրականացրել հազարավոր երկաթուղայիններ:
Ցուցարարները կրել են Էմանուել Մակրոնի կառավարության քաղաքականությունը դատապարտող պաստառներ և կոչ են արել ուշադրություն դարձնել իրենց վիճակին:
Երկաթգծի աշխատողների արհմիության ներկայացուցիչ Լորան Բրանը հայտարարել է. «Մեզ մտահոգում է մի օրենքի նախագիծ, որը մտել է մեր առօրյա կյանքի մեջ: Մեր աշխատակիցներն ամեն օր կայարանների փակման և իրենց գործընկերներից շատերի աշխատանքի ազատման ականատես են լինում»:
Ֆրանսիայում երկաթուղայինների բողոքի ցույցը կայանում է այն պայմաններում, երբ 2018թ նոյեմբերի կեսերից, այդ երկրում ձևավորվել է «դեղին բաճկոնավորների» հակառակավարական շարժումը, որի անդամները բողոքում են Մակրոնի տնտեսական քաղաքականության դեմ: