Զինված անձինք հարձակվել են Գերմանիայի արևելքում գտնվող մզկիթի վրա
Հունիս 05, 2019 13:49 Asia/Tehran
Գերմանիայի արևելյան Սաքսոնիա նահանգում գտնվող Դրեզդեն քաղաքում, անհայտ անձինք հարձակվել են «Ալ-Ֆաթեհ» մզկիթի վրա:
Ըստ հաղորդման, Ալ-Ֆաթեհ մզկիթի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Հոսեյն Թաշղեյնն ասել է.«Անհայտ անձինք քարկոծել են մզկիթը և ջարդել նրա երեք պատուհանները»:
Նա հավելել է.«Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մզկիթում չեն եղել աղոթարարներ և մզկիթի աղոթապետն էլ իր անձնական բնակարանում է եղել, որը գտնվում է մզկիթի մոտ»:
Գերմանիայի մուսուլմանները բազմիցս իրենց խոր մտահոգությունն են հայտնել այդ երկրում գտնվող մզկիթների ու իսլամական կենտրոնների վրա իրականացվող հարձակումների կապակցությամբ: Նրանք պահանջել են անվտանգության խիստ միջոցներ ձեռնարկել այդ կենտրոնների պահպանման համար:
Պիտակ