ՌԴ-ից հետո Նիդերլանդները միանում է INSTEX-ին
Այն բանից հետո, երբ ՌԴ-ն որոշեց միանակ Իրանի ու Եվրոպայի միջև INSTEX կոչվող առևտրական հատուկ մեխանիզմին, Նիդերլանդների կառավարությունն էլ հայտարարել է, որ մտադիր է միանալ այս ֆինանսական մեխանիզմին:
Մի նամակ հղելով Նիդերլանդների օրենսդիր կառույցին, այս երկրի կառավարությունը, ողջունելով INSTEX մեխանիզմը, կոչ է արել այս մեխանիզմին միանալու համար կարարել անհրաժեշտ ծրագրումներն ու ներդրումները:
Նիդերլանդների կառավարությունը նաև ապօրինի է համարել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ու հայտարարել, որ Ամստերդամը անվավեր է ճանաչում այս պատժամիջոցները:
Չնայած ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներից հետո Իրանի ու Նիդերլանդների միջև առևտրափոխանակումների ծավալները կրճատվել են, սակայն նիդերլանդական ընկերությունները դեռ շարունակում են աշխատել Իրանում և 2018թ, դեպի Իրան այս երկրի արտահանումների ծավալ կազմել է 718 մլն. եվրո:
INSTEX կոչվող առևտրական հատուկ մեխանիզմը 2019թ. փետրվարի սկզբին վերջնականացվել ու գրանցվել է Գերմանիայի, Գրանսիայի ու Բրիտանիայի կողմից, սակայն դեռ չի գործարկվել: