ԱՄՆ-ում պահանջում են Թրամփի իմպիչմենթը
ԱՄՆ-ի մոտ 130 տարբեր քաղաքների բնակիչներ, բողոքի ցույցեր անցկացնելով, պահանջել են Թրամփի դեմ իմպիչմենթի ընթացակարգ սկսել:
ԱՄՆ նախագահի քաղաքականությունների դեմ այդ երկրի քաղաքացիների բողոքի շաբաթ օրվա ակցիաները կազմակերպվել էին Թրամփի ընդդիմադիր տարբեր խմբերի կողմից:
Այդ խմբերի հայտարարության համաձայն՝ ցույցերը տեղի են ունեցել Թրամփի քայլերը քննադատելու և նրա դեմ իմպիչմենթի ընթացակարգ սկսելու նպատակով:
«Իմպիչմենտի ենթարկեք Թրամփին» վեբկայքը հայտարարել է.«Թրամփի կողմից ԱՄՆ-ն և այլ հասարակություններին չարաշահելը պահանջում է Կոնգրեսի քայլը, որը հանրապետության նախագահին մեղավոր ճանաչելու պատասխանատվություն ու լիազորություն ունի»:
Մյուս լրատվական կայքերը ևս հաղորդել են, որ ցուցարարները երկինք են բարձրացրել «փոքրիկ Թրամփի» տեսքով հսկա փուչիկ: